© 2018 by OD Blow Dry Bar

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
Please reload

Recent Posts

5 միջոց ակնեն կանխելու համար

February 28, 2018

1/4
Please reload

Featured Posts

5 միջոց ակնեն կանխելու համար

February 28, 2018

 

 

Ակնեն մաշկի հատուկ խնամք պահանջող այն խնդիրներից է, որն այցելում է յուրաքանչյուրիս կյանք առնվազն մեկ անգամ։ Այդ այցն այնքան էլ հաճելի չէ, հատկապես մեզ՝ աղջիկներիս համար։ Արդյունքում ունենում ենք մեզ մշտապես տանջող մի հարց․ ինչպե՞ս կանխել ակնեն։ 

 

Ակնեն առաջանում է, երբ մաշկն արտադրում է չափից շատ ճարպ, որն էլ խցանում է ծակոտիները և առաջացնում ցան։ Եթե որոշել ես ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ ակնեն կանխելու համար, ապա ՕԴ-ը 🎔 քեզ առաջարկում է հետևել ներքևում նշված 5 խորհուրդներին։ Սակայն մի՛ մոռացիր, որ ակնեի իրական պատճառները պարզելու և այն վերացնելու համար պետք է դիմել կոմպետենտ բժիշկ-մաշկաբանի, քանի որ այն կարող է լինել լուրջ խնդրի արդյունք։

 

 

1․ Հիգիենա
Մինչ դեմքի ակնեն բուժելը, պետք է հետևել հիգիենայի կանոններին՝ պահպանել դեմքի և ձեռքերի մշտական մաքրությունը։ Խորհուրդ է տրվում մազերը հաճախակի կապել ու ձեռքերով չդիպչել մաշկին։ Հիգիենայի կանոնների մեջ է մտնում նաև սպիտակեղենի, հատկապես՝ բարձի երեսի մաքրությանը հետևելը։ Ունեցիր բնական մանրաթելերով բարձ և երեսը փոխիր 2-3 օրը մեկ։

 

2․ Սնունդ
Եթե ակնեի պատճառը սխալ սնունդն է, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին․ խուսափել ճարպոտ կամ տապակած, աղի կամ կծու մթերքից, քիչ քանակությամբ օգտագործել քաղցրավենիք և սուրճ։ Հիշիր նաև, որ կաթնամթերքի չափից շատ օգտագործումը հանգեցնում է ակնեի ավելի ծանր հետևանքների։ Կաթնամթերքն օգտագործիր փոքր չափաբաժիններով ;)

 

3. Խնամք
Երրորդ քայլը, որը հեշտացնում է ակնեի կանխումը, դեմքի ամենօրյա խնամքն է։ Օրական 10 րոպե հատկացրու դեմքի խոնավեցմանն ու սնուցմանը և մշտապես թարմ տեսք կունենաս։ ՕԴ-ի 🎔 բլոգում կարող ես մանրամասն կարդալ մաշկի խնամքի 5 ոսկե կանոնների մասին։

 

4․ Կոսմետիկ միջոցներ

Դիմահարդարման պարագաներ ընտրելիս ուշադրություն դարձրու դրանց ժամկետին, որակին և բաղադրությանը։ Անպայման հետևիր, որ դրանք չունենան ալերգիա առաջացնող բաղադրիչներ ու գլխավորապես կազմված լինեն բնական նյութերից։ Ընտրիր հատկապես այնպիսի կոսմետիկա, որը պարունակում է թեյի ծառի յուղ կամ այլ հակաբակտերիալ միջոց։ Այն օգնում է կանխել մաշկի գրգռվածությունը և սպանում բակտերիաները։ Մի մոռացի՛ր պարբերաբար լվանալ դիմահարդարման վրձիններն ու սպունգերը։

 

5․ Համբերություն 

Մի փորձիր հեռացնել ակնեն՝ ինքնուրույն սեղմելով բշտիկները։ Այդպիսով կարող ես բարդացնել այտուցվածությունը, տարածել ինֆեկցիան և շատացնել ակնեի քանակը։ Աշխատիր թողնել բշտիկները սեղմելու սովորությունը և կզգաս, որ ակնեն և ցանկացած այլ բշտիկ ավելի հեշտ և շուտ կանցնի։

 

Այս ամենի հետ մեկտեղ միշտ հիշիր, որ մաշկի հետ կապված ցանկացած խնդրով զբաղվելուց առաջ անպայման պետք է այցելել բժիշկ-մաշկաբանի։ Չէ՞ որ յուրաքանչյուր խնդիր անհատական է և անհատական բուժում է ակնկալում։ 

OD Blow Dry Bar🖤-ը ապահովում է ժամանակակից կանանց գեղեցկությունն ու լավ տրամադրությունը։ Մենք մատուցում ենք դիմահարդարման, վարսահարդարման եւ մատնահարդարման ծառայություններ՝ օգտագործելով միայն բարձորակ նյութեր։ Մենք խորապես ուսումնասիրել ենք մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող բոլոր ժամանակակից մեթոդները, ինչը վկայում է մեր մշտական գոհ այցելուների մեծ քանակը։ 

Գրանցիր քո🖤 այցը հենց հիմա՝

🌐առցանց՝ http://book.odhair.com/

կամ

📞զանգահարելով`  012-301-302

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Follow Us
Search By Tags
Please reload

Archive
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square