© 2018 by OD Blow Dry Bar

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
Please reload

Recent Posts

5 միջոց ակնեն կանխելու համար

February 28, 2018

1/4
Please reload

Featured Posts

Որքա՞ն հաճախ լվանամ մազերս

January 24, 2018

 

 

Աշխարհն աշխարհով, մենք՝ աղջիկներս՝ մեր մազերով եւ դրանց անվերջ խնամքով 🤭 Որքա՜ն կարեւոր հարցեր կան, որոնց պատասխանները խիստ զբաղված լինելու պատճառով չենք հասցնում ստանալ։ 


Մի՛ մտահոգվիր, ՕԴ🎔-ը այսուհետ օգնելու է քեզ գտնել բոլոր կարևոր հարցերի պատասխանները։

 

Որքա՞ն հաճախ լվանամ մազերս։ Սա մեր այցելուների ամենասիրելի հարցերից մեկն է։ Բոլորս էլ լսել ենք, որ հաճախ լվացումները վատ են անդրադառնում մազերի որակի վրա եւ վնասում են դրանք։ Դե եկե՛ք պարզենք, թե շաբաթը քանի անգամ կարելի է  փրփրեցնել մազերը եւ զգալ այդ անուշ մանգոյի հոտը: 😊 

 

Նախ եւ առաջ, հասկանանք, թե ինչ է անում շամպունը մեր մազերի հետ.

 

  • Շամպունը մաքրում է գլխամաշկը բակտերիաներից եւ կեղտից

  • Շամպունը հեռացնում է գլխամաշկի բնական յուղը, որը սնուցում եւ փայլ է հաղորդում մեր մազերին։

 

Մասնագետները պնդում են, որ մազերը պետք է լվանալ այն ժամանակ, երբ զգում ես դրա կարիքը։ Եթե նայում ես հայելուն եւ տեսնում ես գլխիդ կպած յուղոտ մազեր, պետք չէ  մտածել ՝ լա՜վ, այսօր էլ դիմանամ։ Դիմացիր բարեկամներիդ ամուսնանալու կամ երեխա ունենալու մասին դիտողություններին, այլ ոչ յուղոտ մազերով աշխատանքի գնալուն՝ հույս ունենալով, որ ճանապարհին խնամված եւ միշտ հարդարված կուրսեցուդ չես տեսնի։😄

 

Հիշի՛ր, որ լվանալու հաճախականությունը շատ անհատական է։ Մեծ դեր է խաղում մազերի որակը։ Օրինակ՝ գանգուր, հաստ եւ խիտ մազերի դեպքում պետք է լվանալ 5-6 օրը մեկ, քանի որ ճարպը ավելի դանդաղ է տարածվում գլխամաշկի վրա։ Սակայն բարակ եւ ուղիղ մազերի դեպքում անհնար է պահել  այդ հաճախականությունը, ավելին՝ դրա կարիքն էլ չկա:

 

Մազերը լվանալու հաճախականության վրա ազդում է կենսակերպը, քրտնելու ինտենսիվությունը, մարզասրահ կամ լողավազան հաճախելը, տաք գործիքներով հարդարումը եւ ֆիքսող նյութերի օգտագործումը։


Այդ պատճառով մի՛ սահմանիր, թե շաբաթական քանի անգամ ես լվանալու գլուխդ։ Պարզապես ստուգիր՝ արդյոք մազերդ արդեն յուղոտ են, թե ոչ։


✿ Եվ վերջում՝ որպես բոնուս, մի քանի խորհուրդ ՕԴ-ի մասնագետների կողմից։ ✿

  • Ընտրի՛ր հենց քո մազերին համապատասխան շամպուն՝ յուղոտ, չոր, ներկած, թափվող մազերի համար եւ այլն։

  • Անպայման օգտագործիր խնամող բալզամներ եւ դիմակներ։

  • Մազերդ լվա մինչեւ 40 աստիճան ջրով, իսկ վերջում ցայիր դրանք սառը ջրով․ մազերդ գեղեցիկ փայլ կստանան։

  • Քիչ քանակությամբ շամպունը մատների փափուկ հատվածով մեղմ մերսելով տարածիր գլխամաշկիդ վրա մոտ մեկ րոպե։ Մեծ քանակով շամպունը կչորացնի եւ կվնասի գլխամաշկդ։

  • Բալզամը եւ կոնդիցիոները նախատեսված են մազերի ծայրերի համար։ Խուսափի՛ր դրանք արմատներին քսելուց։

Իսկ դու ի՞նչ գաղտնիքներ ես բացահայտել մազերի լվացման հետ կապված։ Կիսվի՛ր քո փորձով մեզ հետ։ 🎔

 

 

OD Blow Dry Bar🖤-ը ապահովում է ժամանակակից կանանց գեղեցկությունն ու լավ տրամադրությունը։

 

Մենք մատուցում ենք դիմահարդարման, վարսահարդարման եւ մատնահարդարման ծառայություններ՝ օգտագործելով միայն բարձորակ նյութեր։

 

Մենք խորապես ուսումնասիրել ենք մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող բոլոր ժամանակակից մեթոդները, ինչը վկայում է մեր մշտական գոհ այցելուների մեծ քանակը։

 

Գրանցիր քո🖤 այցը հենց հիմա՝

🌐առցանց՝ http://book.odhair.com/

կամ

📞զանգահարելով` 012-301-302

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Follow Us
Search By Tags
Please reload

Archive
  • Facebook Basic Square