© 2018 by OD Blow Dry Bar

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
Please reload

Recent Posts

5 միջոց ակնեն կանխելու համար

February 28, 2018

1/4
Please reload

Featured Posts

10 խորհուրդ ներկած մազերի խնամքի համար

January 30, 2018

 

Մենք՝ աղջիկներս, չենք սիրում որեւէ սահմանափակում։ Մեզ պետք է հասանելի լինեն բոլոր հնարավորությունները։ Եթե ունենք ուղիղ մազեր, ապա ամեն քայլի կդիմենք, որպեսզի ունենանք առատ գանգուրներ։ Եթե ունենք մուգ շագանակագույն մազեր, պիտի անպայման երազենք շիկահեր լինելու մասին։ Եվ, պարզ է, եթե շիկահեր ենք, համոզված պիտի լինենք, որ մուգ մազերը ավելի լավ կընդգծեին մեր գեղեցիկ եւ աննման աչքերը։🤭

Բարեբախտաբար հիմա ունենք բոլոր հնարավորությունները մեր ցանկացած քմահաճույք եւ աղջկական փոքրիկ երազանք իրականացնելու համար։ Ուզու՞մ ես սեւ մազերից անցում կատարել Դեներիսյան արծաթագույնի՞ն, կամ սրտիդ կրակի ուժգնությունը առավել ակնհայտ դարձնելու համար ուզու՞մ ես լինել 🔥կարմրահեր, հոգ չէ՛․․․

 

 

 

Գունափոխման ողջ ուրախ ընթացքի մեջ կա մի շատ կարեւոր բայց․․․ Ինչպե՞ս խուսափել մազերի որակը կորցնելուց եւ առավելագույնս երկար պահել նոր գույնը։ Մի մտահոգվի՜ր, քանի որ ՕԴ-ի մասնագետները պատրաստել են 10 խորհուրդ, որոնք կօգնեն քեզ գրագետ խնամել ներկած մազերդ եւ հնարավորինս երկար վայելել քեզ այդքան սազող գույնը։ Դե, գնացի՜նք․😊

 

 

1․ Մազերդ ներկելուն պատրաստվի՛ր նախապես։ 2 ամիս առաջ սկսի՛ր հեռացնել մազերիդ վնասված եւ ճյուղավորված մասերը։ 2-3 օրը մեկ մազերիդ ծայրերին քսիր կոկոսի կամ ժոժոբայի յուղ, առավոտյան խնամքով լվա եւ փորձիր չգօրծածել հարդարման տաք գործիքներ։ Շաբաթը մեկ անգամ կիրառիր փափկեցնող դիմակներ։

 

2․ Ուշադիր ընտրի՛ր այն բյութի բարը, որտեղ պիտի ներկես մազերդ։ Մասնագետին խնդրի՛ր, որպեսզի քեզ համար ընտրի հնարավորինս քիչ վնասակար նյութեր պարունակող ներկ։ Կամ նախապես ուսումնասիրիր եւ հետդ տար քո ներկը։ Ներկը ընտրելիս  ուշադրություն դարձրու, որպեսզի այն զերծ լինի ամոնիակից։

 

3․ Ներկելուց հետո փորձիր 2-3 օր չլվանալ մազերը։ Երբ դեռ ներկը լիովին չի հասցրել ներծծվել մազերի մեջ, շամպունը կարող է ներկի զգալի մաս հեռացնել։ Փորձիր լվանալ միայն ջրով եւ կոնդիցիոներով։ Առհասարակ գույնը երկար պահելու համար աշխատիր շաբաթվա մեջ 3 անգամից ավելի չլվանալ մազերդ։

 

4․ Ընտրիր շամպուն առանց սուլֆատների։ Որակյալ շամպունը չի պարունակում սուլֆատներ եւ պարաբեններ։ Որքան քիչ արհեստական նյութեր պարունակի շամպունդ, այդքան մազերդ շնորհակալ կլինեն քեզ։ Լավ շամպունի համար, իհարկե, պետք է մի փոքր ավելին վճարես։ Փոխարենը՝ կունենաս առողջ եւ սնուցված մազեր։

 

5․ Խուսափի՛ր հարդարման տաք գործիքներից։ Դրանք չորացնում եւ վնասում եմ առանց այդ էլ ներկից տուժած մազերդ։ Եթե, այնուամենայնիվ, պետք է կիրառես հարդարման տաք գործիքներ, նախապես մազերդ մշակիր պաշտպանիչ նյութերով եւ համզոված եղիր, որ մազերդ չոր են, քանի որ տաք գործիքները պարզապես «տապակում են» խոնավ մազերը ու վնասում դրանք։

 

 

 

6․ Կիրառի՛ր փափկեցնող դիմակներ։ Տան պայմաններում չափազանց օգտակար դիմակներ կարող ես պատրաստել մազերիդ համար։ Օրինակ՝ դիմակ ամրացնող․
🥚Ձու

🥛Մածուն

Վերցրու մեկ հատ ձու եւ լավ հարիր, կամաց կամաց ավելացրու 3 գդալ մածուն։ Ստացված խյուսը քսիր մազերիդ ողջ երկայնքով եւ մազարմատներին։ Սրբիչով կապիր եւ թող 45 րոպե։ Այս դիմակը կարող ես կրկնել ամիսը 2 անգամ։ Ամրացնում եւ սնուցում է մազարմատները, մազերին հաղորդում է փայլ։

 

7․ Հիշի՛ր, որ լավ մաշկի եւ մազերի համար առաջին հերթին պատասխանատու ես հենց դու եւ այն սնունդը, որն ուտում ես։ Վնասակար եւ անառողջ սնունդը միանգամից արտացոլվում է մազերիդ որակի վրա։ Գործածիր երկաթով եւ պրոտեինով հարուստ ուտելիք՝ թռչնի միս, ձուկ, սունկ, սպանախ, ձու, ընկուզեղեն։ Մի՛ մոռացիր առավոտյան եւ ցերեկային ժամերին շատ միրգ եւ հում բանջարեղեն ուտել։

 

8․ Պաշտպանի'ր մազերդ քլորից։ Եթե լողավազան ես հաճախում, անպայման ռետինե գլխարկ դիր, որպեսզի մազերդ չթրջվեն եւ քլորը չվնասի մազերդ։

 

9․ 3-4 շաբաթը մեկ կտրիր մազերիդ ծայրերը։ Ներկելուց հետո դրանք ավելի են հակված ճյուղավորվելու եւ անկենդան տեսք ունենալու։ Վնասված մազերի հեռացումը նաեւ խնամված եւ կոկիկ տեսք կհաղորդի քեզ։

10․ Եվ վերջապես, որքան էլ սիրես փոխակերպումներդ, հիշի՛ր, որ անգամ ամենալավ ներկերը վնասում են մազերդ։ Փորձի'ր 5-6 շաբաթից ավելի հաճախ չներկել մազերդ եւ դրանց սթրեսի չենթարկել։ 😊

 

 


Իսկ դու ի՞նչ խորհուրդներ ունես ներկած մազերի խնամքի մասին։ Կիսվի՛ր մեզ հետ։

 

 

 

OD Blow Dry Bar🖤-ը ապահովում է ժամանակակից կանանց գեղեցկությունն ու լավ տրամադրությունը։

 

Մենք մատուցում ենք դիմահարդարման, վարսահարդարման եւ մատնահարդարման ծառայություններ՝ օգտագործելով միայն բարձորակ նյութեր։

 

Մենք խորապես ուսումնասիրել ենք մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող բոլոր ժամանակակից մեթոդները, ինչը վկայում է մեր մշտական գոհ այցելուների մեծ քանակը։

 

Գրանցիր քո🖤 այցը հենց հիմա՝

🌐առցանց՝ http://book.odhair.com/

կամ

📞զանգահարելով` 012-301-302

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Follow Us
Search By Tags
Please reload

Archive
  • Facebook Basic Square