© 2018 by OD Blow Dry Bar

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
Please reload

Recent Posts

5 միջոց ակնեն կանխելու համար

February 28, 2018

1/4
Please reload

Featured Posts

Ինչու՞ են մազերս թափվում

February 13, 2018

 

Թերեւս բոլորս երբեմն-երբեմն անհանգստանում ենք նկատվող մազաթափությունից, փորձում զանազան շամպուններ՝ մտահոգվելով միայն մեր մազերի առատ ու խիտ տեսքով, եւ անտեսելով, որ նման ազդակը կարող է օրգանիզմում կատարվող ոչ դրական պրոցեսների մասին վկայել։ 😔

 

Ըստ մասնագետների՝ առողջ մարդը օրական կորցնում է միջինում 50-100 մազ։👩🏻‍ Սակայն երբ նկատում ես, որ մազերդ շատ ավելի բարակ են քան նախկինում, եւ սանրվելուց դրանց զգալի քանակ մնում է սանրի վրա, ուրեմն անհանգստանալու կարիք ունես։ OD Blow Dry Bar🖤-ը հետազոտել է խնդիրը եւ ներկայացնում է մազաթափության հիմնական 6 պատճառ։

Ինչու՞ են թափվում մազերս


1․ Ֆիզիկական սթրես 🤕

Ուժեղ մազաթափություն կարող է առաջանալ ծննդաբերությունից, վիրահատությունից կամ ցանկացած ֆիզիկական վնասվածքներից։ Այս ընթացքում կարեւոր է պրոտեինով եւ վիտամիններով հարուստ սնունդ կիրառել եւ լավ քնել։ Օրգանիզմն ինքնուրույն կկարողանա վերականգնել մազերի աճը 6 ամսվա ընթացքում։ 
 

2․ Վիտամին A-ի ավելցուկ💊

Առհասարակ, եթե նկատում եք կտրուկ մազաթափություն, արժե դիմել բժշկի👩‍⚕️ եւ հանձնել արյան անալիզ։ Վիտամին A-ի ավելցուկը, նաեւ վիտամին B-ի պակասը կարող են մազերի կորստի պատճառ հանդիսանալ։ 

 

3․ Քաշի կտրուկ կորուստ 🧖‍♀️
Քեզ համար կարող է քաշի կորուստը շատ ուրախալի հանգամանք լինել, սակայն օրգանիզմդ ենթարկվում է ֆիզիկական սթրեսի։ Այդ պատճառով նիհարելու համար ցանկալի է համատեղել առողջ  սննդակարգը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, արդյունքում՝ քաշի կորստին հասնել աստիճանաբար։ 

 

4․ Հորմոնային դիսբալանս ⚖️

Հորմոնային ֆոնի փոփոխությունները անդրադառնում են մեր օրգանիզմի ցանկացած գործառույթի վրա, այդ թվում՝ նաեւ մազերի։ Կրկին բժշկին դիմիր եւ հետեւիր ցուցումներին։ Բալանսը վերականգնելուց հետո մազաթափության խնդիրը ինքնըստինքյան կվերանա։ 

5․ Պրոտեինի պակաս 🥩
Ինչպես գիտես հատկապես երկար մազերը լավ սնուցում են պահանջում։ Եթե թափվում են մազերդ, հնարավոր է, որ անհրաժեշտ քանակի պրոտեին չեն ստանում։ Ձուկը, միսը, ձուն, ընկուզեղենը պրոտեինի հսկա պաշարներ են պարունակում։ Ավելացրու դրանք ամենօրյա սննդակարգիդ մեջ։ 

 

 6․ Հարդարման չարաշահում 👱‍♀️

Մազերիդ որակը կարող ես փչացնել նաեւ դրանք չափից շատ տաք գործիքներով հարդարելով եւ հարդարման վնասակար նյութեր օգտագործելով։ Հիշիր, որ մազերդ բնականից էլ շատ գեղեցիկ են, եւ կարող ես միառժամանակ դրանք հանգիստ թողնել ու վայելել բնության պարգեւածը։ Պարբերաբար սնուցող դիմակները եւ յուղերը կօգնեն ավելի առողջ ու պինդ մազեր ունենալ։ 


Ինչպես տեսնում ես, մազաթափությունը հիմնականում օրգանիզմումդ տեղի ունեցող փոփոխությունների արդյունք է, որը կկարողանաս հաղթահարել, եթե բժշկի👩‍⚕️ օգնությամբ իմանաս ճիշտ պատճառն ու վերացնես այն։ Մազերդ արդեն իրենց հունով կվերականգնվեն։ 🖤 


OD Blow Dry Bar🖤-ը ապահովում է ժամանակակից կանանց գեղեցկությունն ու լավ տրամադրությունը։

 

Մենք մատուցում ենք դիմահարդարման, վարսահարդարման եւ մատնահարդարման ծառայություններ՝ օգտագործելով միայն բարձորակ նյութեր։

 

Մենք խորապես ուսումնասիրել ենք մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող բոլոր ժամանակակից մեթոդները, ինչը վկայում է մեր մշտական գոհ այցելուների մեծ քանակը։

 

Գրանցիր քո🖤 այցը հենց հիմա՝

🌐առցանց՝ http://book.odhair.com/

կամ

📞զանգահարելով` 012-301-302

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Follow Us
Search By Tags
Please reload

Archive
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square